Իմ կողմից ղեկավարված ժամանակահատվածում Հիմնադրամին նվիրաբերած առնվազն 100 միլիոն դոլարի ծրագրերը Նիկոլի պատճառով հայտնվեցին թշնամու մոտ կամ էլ ավիրվեցին, ո՞վ է պատասխան տալու. Արա Վարդանյան


01:22 , 14 նոյեմբեր, 2020

Մի տրամաբանական հարց տամ, գուցե մեկը պատասխանի.

Ինձ մեղադրում են Համահայկական Հիմնադրամից մոտ 500 հազար դոլար յուրացնելու մեջ։ Չեմ խորանալու մեղադրանքի անիմաստ լինելուն, այլ հարցս կտամ.

Բա, որ իմ կողմից ղեկավարված ժամանակահատվածում հարյուր հազարավոր հայերի կողմից նվիրաբերած առնվազն 100 միլիոն դոլարի իրականացված ծրագրերը Նիկոլի պատճառով հայտնվեց թշնամու մոտ կամ էլ ավիրվեց, ո՞վ ա պատասխան տալու, ո՞վ...

Իմ "յուրացվածը" գոնե Հայաստանում կծախսվեր, իսկ ձեր նվեր տվածը գնաց ադրբեջանին։

Հիմա ի՞նչ, ես, չապացուցված մեղքով, վատն եմ, դուք էլ, ապացուցված մեղքով, լավը՞...

Ձեր լավը...