«Մեր ջոկատով շարունակում ենք պահել այն դիրքը, որը վստահված է եղել մեզ». Աննա Հակոբյան (Video)


09:44 , 13 նոյեմբեր, 2020

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տեղադրել, որում ասում է, որ իրենց ջոկատով այս պահին շարունակում են պահել դիրքը, որը վստահված է եղել իրենց։

Մարտական դիրքերից մեկից արված տեսանյութում Աննա Հակոբյանն ասում է, թե իրենց հայտնել են, որ այս օրերին Երևանում փնտրում են իրեն:

«Վստահված էր հսկվել այն ձորը, որտեղից հնարավոր էր թշնամու դիվերսանտների սողոսկում մեր տարածք: Մեզ վստահված էր դա հսկել և չեզոքացնել անհրաժեշտության դեպքում: Գիտեմ՝ մեծ քննարկում է եղել, թե ինչու եմ զինվորագրվել հայրենիքի պաշտպանությանը, թե դա կնոջ տեղ չէ, կամ վարչապետի տիկինն այլ գործեր ուներ անել: Հիմա այն պահն է, որ պատասխանները պետք է փնտրենք՝ ինչ անհրաժեշտությունից այդ քայլին գնացինք»,- ասել է նա։

Վարչապետի տիկինը նաև նշել է, որ սահմանված ժամկետներում մյուս կամավորների պես կվերադառնան, իսկ վերադառնալուց  հետո ջոկատը համալրելու է, և ավելի պրոֆեսիոնալ պատրաստվածություն են ձեռք բերելու:

Մանրամասները՝ տեսանյութում։