Իսկական թալանը հիմա է՝ տարածքների, ազգային հարստության, գենոֆոնդի. այսքան ստոր արարածներ որտեղի՞ց են գտել «ԻՄ ՔԱՅԼԸ» լցնելու համար


13:14 , 12 նոյեմբեր, 2020

Բազմաթիվ արցախցիներ պատրաստվում են անվերադարձ գաղթել Ռուսաստան։

Հիմա պետք է հատուկ պետական կոմիտեներ ստեղծվեին, նրանց խնդիրներով զբաղվեին, Ռուսաստանի հետ աշխատանք տանեին Արցախում անվտանգության ապահովման եւ բնակչության վերադարձի խնդիրներով։

Ի՞նչ ենք տեսնում․ պարտվողները միայն աթոռ պահելու մասին են մտածում։ Մենք գենոֆոնդ ենք անվերադարձ կորցնում, տարածքներ ենք կորցնում։

Ո՞նց է կարելի գնահատել այս ամենը։

Տեսնում ենք նախկին-ներկաների, թալանողների դիսկուրս, հասարակության ստորին խավի ցածր բնազդների վրա խաղ։

Իսկական թալանը հիմա է տեղի ունենում՝ տարածքների, ազգային հարստության, գենոֆոնդի, անվտանգության կորուստներ...

Այսքան ստոր արարածներ որտեղի՞ց են գտել «ԻՄ ՔԱՅԼԸ» լցնելու համար։