Պատերազմի առաջին օրը Ստեփանակերտի բնակիչների տարհանում կազմակերպած անձնավորությունը հարցնում է՝ ո՞ւր էին ստեփանակերտցիները․ Արմեն Մինասյանը՝ Արցախի նախագահի հայտարարության մասին


21:54 , 11 նոյեմբեր, 2020

Քաղաքագետ Արմեն Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի՝ արցախահայությանն ուղղված հատուկ կոչին։

«Պատերազմի առաջին օրը Ստեփանակերտի բնակիչների տարհանում կազմակերպած անձնավորությունը հարցնում է՝ ո՞ւր էին ստեփանակերտցիները։

Ինքը ճիշտ էտքան պատկերացում ու պատասխանատվության զգացում է ունեցել ու ունի»,- գրել է Մինասյանը։