Ես կնվիրեմ քեզ համակարգիչ, նոր ժամացույց, ընտիր օծանելիք, միայն մի խնդրանք՝ վերադարձրու մեր ժողովրդին այն, ինչ դու ես գողացել մեզնից


11:25 , 10 նոյեմբեր, 2020
Ես կնվիրեմ քեզ մի լավ համակարգիչ, մի նոր ժամացույց, ընտիր օծանելիք և այլ լավ իրեր, լիքը-լիքը, որ կշտանաս։ Միայն մի խնդրանք․ վերադարձրու մեր ժողովրդին այն, ինչ դու ես գողացել մեզնից։ Վերադարձրու, խնդրեմ, մեր զավակներին, նրանց մայրերի և հարազատների խորտակված կյանքները, վերադարձրու մեր վիրավոր զինվորների առողջությունը, նրանց կորցրած ոտքերը, ձեռքերը, լսողությունը, տեսողությունը, վերադարձրու մեր կորցրած Հայրենիքը, Ստեփանակերտի, Մարտունու, Մարտակերտի, Ասկերանի և մյուս քաղաքների և գյուղերի քանդված տները, դպրոցները, մանկապարտեզները, մշակույթի օջախները, վերադարձրու, խնդրեմ, Շուշիի Ղազանչեցոց տաճարում մեր աղոթքները, վերադարձրու մեր ժողովրդից գողացված վստահությունը, հավատը, վերադարձրու, խնդրում եմ, մեզնից գողացված բոլոր երազները․․․