Դանիայից, Նիդերլանդներից, Գերմանիայից, Իսպանիայից, Ֆրանսիայից շուտով Հայաստան կհասնի ռեանիմոբիլների նոր խմբաքանակ


18:22 , 9 նոյեմբեր, 2020

Լurer.com-ը գրում է.

Դանիայից, Նիդերլանդներից, Գերմանիայից, Իսպանիայից, Ֆրանսիայից շուտով Հայաստան կհասնի ռեանիմոբիլների նոր խմբաքանակ (ավելի քան 20)՝ բեռնված առողջապահական տարաբնույթ պարագաներով: Իտալիայի հայ համայնքը 23 միլիոն 900 հազար դրամին համարժեք եվրո է փոխանցել ՀՀ առողջապահության նախարարությանը կարիքների համար ռեանիմոբիլ ձեռք բերելու նպատակով: Մեր ամենօրյա աշխատանքը համայնքների հետ շարունակվում է: