Այն անգնահատելի ծառայությունը, որն այս օրերին Լևոն Մնացականյանը մատուցում է Հայրենիքին, կներկայացվի պատերազմից հետո (Photo)


11:20 , 9 նոյեմբեր, 2020

Սիրելի՛ հայրենակիցներ,

Վաղ առավոտյան այցելել եմ Ստեփանակերտը պաշտպանող մարտական դիրքեր, տեղում զրուցել Պաշտպանության բանակի մարտիկների ու աշխարհազորայինների հետ, ովքեր ավելի քան մեկ օր է, ինչ ետ են մղում մայրաքաղաքի վրա Շուշիից գրոհող թշնամու հրոսակախմբերին:

Շրջայցի ընթացքում հանդիպել եմ նաև գեներալ Մնացականյանին: Այն մեծածավալ ու անգնահատելի ծառայությունը, որն այս օրերին նա մատուցում է Հայրենիքին, կներկայացվի պատերազմից հետո: