Գիշերն անհանգիստ ու լարված է եղել հատկապես Ստեփանակերտում. մայրաքաղաքը պարբերաբար հրթիռակոծվել է. Արցախի ԱԻՊԾ


09:50 , 8 նոյեմբեր, 2020

Գիշերն անհանգիստ ու լարված է եղել հատկապես Ստեփանակերտում. Արցախի մայրաքաղաքը պարբերաբար ենթարկվել է հրթիռակոծության։ Այս մասին հայտնում է ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

«Գիշերն անհանգիստ ու լարված է եղել հատկապես Ստեփանակերտում։

Արցախի մայրաքաղաքը պարբերաբար ենթարկվել է հրթիռակոծության։

Հեռահար հրթիռների 8 հարված է հասցվել քաղաքի բազմաբնակարան շենքերի, բնակելի թաղամասերի, հանրային նշանակության օբյեկտների եւ քաղաքացիական այլ ենթակառուցվածքների ուղղությամբ։

Նախնական տվյալներով տուժածներ չկան։

Մյուս բնակավայրերում  պահպանվել է հարաբերական հանգիստը»,- հայտնում է ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։