Հակառակորդը հրթիռահրետանային հարվածներ է հասցրել Ստեփանակերտին և Շուշիին․ նախնական տվյալներով կա մեկ վիրավոր․ Արցախի ՊԲ


21:29 , 3 նոյեմբեր, 2020
Թշնամական ուժերը շարունակում են հրթիռահրետանային հարվածներ հասցնել Արցախի խաղաղ բնակավայրերին: Քիչ առաջ հակառակորդի թիրախում են հայտնվել Ստեփանակերտ և Շուշի քաղաքաները: Նախնական տվյալներով Ստեփանակերտում կա մեկ վիրավոր: Պատճառված մյուս վնասների չափը ճշտվում է: