Արցախի Հանրապետության տարածքում հայտնվել է թշնամական ուժերի կողմից արձակված նոր զինատեսակ (Photo)


12:23 , 3 նոյեմբեր, 2020

Արցախի Հանրապետության տարածքում հայտնվել է թշնամական ուժերի կողմից արձակված նոր զինատեսակ։

Ուսումնասիրությունից պարզվել է, որ այն այրող կասետային զենք է` մոտ 40 սմ երկարությամբ, որի կիրառումը խաղաղ բնակչության ուղղությամբ արգելված է Ժնևյան և միջազգային կոնվեցիաներով։

Այս զինատեսակը նախատեսված է զանգվածային ոչնչացման և տարածքների հրկիզման համար։