Հենց Արցախի անկախությունը ճանաչելով Եվրոպան կհասկացնի ահաբեկիչներին, որ յուրաքանչյուր քայլ կամ արարք ունի իր գինը


11:46 , 3 նոյեմբեր, 2020

Այն, ինչ այսօր կատարվում է Արցախում, չէր կարող չունենալ թիթեռի էֆեկտ ամբողջ աշխարհում։

Մի քանի օր է, ինչ տարբեր երկրներից ստանում ենք մտահոգիչ լուրեր ահաբեկիչների մասին։
Այս ամենի պատճառը թաքնված է մեկ պարզ նախադասության մեջ` «Կոչ ենք անում հակամարտող կողմերին ցուցաբերել զսպվածություն»...

Մե՞նք պետք է զսպվածություն ցուցաբերենք, մե՞նք։ Ազգ, որ պաշտպանում է իր գոյատևման իրավունքը, ազգ, որ պաշտպանում է քրիստոնեությունը... Փաստորեն, հարձակման է դիմում Ադրբեջանը, բայց կոչը ոչ թե իրեն է ուղղված, այլ երկու կողմերին։

Հենց սա է Եվրոպայում այսօր կատարվողի պատճառը` անպատժելիությունը։ Տարիներ շարունակ կիրառվող երկակի ստանդարտները սկսում են իրենց արդյունքներն ի ցույց դնել...

Այս իրավիճակում միակ ճիշտ մոտեցումն Արցախի Հանրապետության անկախության ճանաչումն է։ Այո՛, հենց այս քայլով Եվրոպան կհասկացնի ահաբեկիչներին, որ յուրաքանչյուր քայլ կամ արարք ունի իր գինը։

Չես կարող տարիներով եվրոպական արժեքներ քարոզել և հետո թույլ տալ, որ ահաբեկիչները փորձեն մի ողջ երկիր ոչնչացնել։

Այս ողջ ընթացքում ուրվագծվում են նաև Հայաստանի ապագա արտաքին քաղաքականության ուղենիշները։ Մենք այլևս չունենք որևէ հնարավորություն դասեր չքաղելու։

Դե ինչ, ճանաչեք Արցախի անկախությունը կամ պատրաստվեք մարտի դաշտերի ձեր եվրոպական երկրներում...

Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում և վերջ...