Մեր «լիբերալների» մի մասը դարչնագույն երանգավորում ունի


23:48 , 31 հուլիս, 2013

Էսօր Մաշտոցի պուրակի ակտիվիստները հանդիպում էին Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանին: Մի կողմ եմ թողնում էս ֆորմատի հանդիպման նպատակահարմարությունը` հաշվի առնելով ՀԽ-ի դերն ու կշիռը: Բայց փաստը մնում ա փաստ, որ ակտիվիստների պահանջով հանդիպումից հեռացվեցին Հայաստանի հիմնական բոլոր հեռուստաընկերությունների ներկայացուցիչներն էն պատճառաբանությամբ, թե բա մինչև էսօր ու՞ր էիք: Չեմ ծանրանում էն հանգամանքի վրա, որ քաղաքացիական ակտիվիստներն էդ քայլով դավաճանեցին հենց այն սկզբունքներին, որոնց համար պայքարում են` խոսքի ազատություն, կարծիքների բազմազանություն: Ամենացավալին էն էր, որ էս քայլով հերթական անգամ ինձ բերեցին էն համոզմանը, որ մեր «լիբերալների» մի մասը դարչնագույն երանգավորում ունի: Ոչ բոլորը, բայց կան մարդիկ, որոնցից «հրաշալի» ֆաշիստներ կստացվեին: