Մարտունիում և Մարտակերտում, «Գրադ»-ի և «Սմերչ»-ի կայանքներից արձակված հրթիռներից բացի, կիրառվում է նաև ռազմական ավիացիա


15:07 , 2 նոյեմբեր, 2020

Նոյեմբերի 1-ի գիշերը և այսօր՝ օրվա ընթացքում, ադրբեջանական զինուժը շարունակել է կրակի տակ պահել Արցախի բնակավայրերը:

Իրավիճակը, հատկապես Մարտունի և Մարտակերտ քաղաքներում, ինչպես նաև հարակից բնակավայրերում անհանգիստ է:

Գրադի և սմերչի կայանքներից խաղաղ բնակավայրերի ուղղությամբ արձակված հրթիռներից բացի՝ այստեղ կիրառվում է նաև ռազմական ավիացիա:

Տուժածներ չկան:

Մյուս բնակավայրերում իրավիճակը հարաբերական հանգիստ է: