Արգելված հրապարակումներն այսօրվա դրությամբ 300-ից ավելի են, որի 1/3-ը բաժին է ընկնում լրատվամիջոցներին. փոխոստիկանապետ


14:49 , 2 նոյեմբեր, 2020

Tert.am-ը գրում է․

Արգելված հրապարակումներն այսօրվա դրությամբ 300-ից ավելի են, որի 1/3-ը բաժին է ընկնում լրատվամիջոցներին: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրոների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը:

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում նոր փոփոխությունների արդյունքում ոստիկանության կողմից ամենժամյա մոնիտորինգ է իրականացվում՝ հիմնականում սոցցանցերի և էլեկտրոնային հրապարակումների հետ կապված: Այն կոչերը, ուղերձները, որոնք պարունակում են վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով նախատեսված հանգամանքներ, միանշանակ դրանցով անմիջապես ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է իշխանափոխության հետ կապված կոչերին, փոխոստիկանապետը նշեց. «Այո, դրանցով ևս աշխատանքներ տարվում են, սակայն հիմնականում այդ գործունեությամբ զբաղվում են իրավապահ այլ մարմիններ՝ Դատախազությունը և ԱԱԾ-ն: Համաձայն Քրեական օրենսգրքի՝ զուտ իշխանության հրաժարական պահանջելը պետք է դիտարկել համապատասխան տեղագրության: Եթե այնտեղ տեսնում ենք բռնության կոչեր, ապա բռնի տապալման կոչերը՝ այո, իսկ եթե բռնի տապալման կոչեր չկան, բնականաբար, քրեական օրենսգրքով որևէ գործողություն իրականացնել հնարավոր չէ»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։