ՊԲ-ի կողմից գերեվարվել է հերթական սիրիացի վարձկանը. Արցախում կռվելու համար նրան խոստացվել է ամսական 2000 դոլար վարձավճար ու ևս 100 դոլար «պարգևավճար»՝ ամեն գլուխ կտրելու համար. ՊԲ (Video)


14:21 , 1 նոյեմբեր, 2020

ՊԲ-ի ստորաբաժանումների կողմից մարտական գործողությունների ընթացքում գերեվարվել է հերթական սիրիացի վարձկանը, որը, ինչպես պարզվել է նախնական հարցաքննության ժամանակ,  1988թ. ծնված, Սիրիայի Իդլիբ նահանգի Ջեսրալ Շուուր շրջանի Զիյադիյա գյուղի բնակիչ Յուսուֆ  Ալաաբեթ ալ Հաջին է:

Ամուսնացած է: ՈՒնի 5 երեխա:

Արցախում, իր խոսքերով,  «քաֆիրների» (անհավատների) դեմ կռվելու համար նրան խոստացվել է ամսական  2000 դոլար  վարձավճար ու ևս 100 դոլար  «պարգևավճար»՝ ամեն  «քաֆիրի» գլուխ կտրելու համար: