Առավոտյան Ստեփանակերտի ուղղությամբ ադրբեջանական ուժերը կիրառել են «Սմերչ» տիպի ռեակտիվ համակարգ. կան վիրավորներ


09:20 , 29 հոկտեմբեր, 2020

Առավոտյան ժամը 8-ին Ստեփանակերտում հայտարարվեց օդային տագնապ:

08:03-ին լսվեց հրթիռի հերթական հարվածի ձայնը:

Մայրաքաղաքի ծայրամասային փողոցներից մեկում ադրբեջանական ուժերը կիրառել են «Սմերչ» տիպի ռեակտիվ համակարգ: Ավերվել է մեկ բնակելի տուն, հարվածից ամբողջությամբ փլվել է հարակից շինությունը, և վնասվել մեկ ավտոմեքենա:

Տան տերը և հարևանը վիրավորվել են և տեղափոխվել բուժհաստատություն: