Ավետարանոցի ձորակում իրավիճակը մնում է լարված․ քիչ առաջ բերդաքաղաք Շուշին է թիրախավորվել, տուժածներ չկան


10:52 , 28 հոկտեմբեր, 2020

Հոկտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը Արցախի բնակավայրերում համեմատաբար հանգիստ է եղել։

Երեկոյան Մարտունին և Ասկերանի վերին ենթաշրջանն են հայտնվել թշնամական ուժերի թիրախում, իսկ կեսգիշերից հետո կայուն լարված իրավիճակը պահպանվել է առանց կրակի։

Առավոտյան, ռազմագործողություններին զուգահեռ, խաղաղ բնակավայրերի ուղղությամբ Ադրբեջանը նորից կրակ է վարել։ Ավետարանոցի ձորակում իրավիճակը մնում է լարված։

Իսկ քիչ առաջ բերդաքաղաք Շուշին է թիրախավորվել։

Բարեբախտաբար, տուժածներ չկան։