Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել՝ քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը


23:35 , 27 հոկտեմբեր, 2020

Analitik.am-ը գրում է․

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է ղարաբաղյան հակամարտության գոտում իրադարձությունների զարգացումը, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը: Փոխանցում է Риа Новости-ն։

«Քննարկվել է ղարաբաղյան հակամարտության գոտում իրադարձությունների զարգացումը։ Ռուսական կողմից խորը մտահոգություն է հայտնվել շարունակվող ռազմական գործողությունների, ինչպես նաև Մերձավոր Արևելքից ահաբեկիչների ավելի ընդգրկման կապակցությամբ», - ասված է հաղորդագրության մեջ:

Հավելում են նաև, որ Պուտինը Էրդողանին տեղեկացրել է Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարության հետ շփումների և զինադադարի շուտափույթ ձեռքբերման և ճգնաժամի ապաԷսկալացման նպատակով ձեռնարկվող քայլերի մասին: