Պարոն Հարությունյանի կյանքին վտանգ չի սպառնում, և նրա ստացած վիրավորումը ծանր չէ, ու շատ շուտով նա կվերադառնա բանակի շարքեր


10:06 , 27 հոկտեմբեր, 2020

Ադրբեջանական մամուլն արդեն երկրորդ անգամ Ջալալ Հարությունյանի մասին կեղծ տեղեկատվություն է տարածում, որ իբրև նա զոհվել է։ Միանգամից ասեմ, որ պարոն Հարությունյանի կյանքին վտանգ չի սպառնում, և մարտական դիրքերից մեկում նրա ստացած վիրավորումը, բարեբախտաբար, ծանր չէ ու շատ շուտով նա կվերադառնա բանակի շարքեր։

Այդ ծանր պարտականությունների կատարումը նախագահ Հարությունյանը վստահել է գեներալ Արզումանյանին։ Ստեղծված պատերազմական ծանր իրավիճակում իսկապես շատ են անելիքները։

Հաջողություն և կորով Ձեզ, պարոն գեներալ։