Անկախ առկա զրկանքներից՝ բոլորը մտածում են միայն առաջնագծի տղաների մասին. Արտակ Բեգլարյան


20:37 , 25 հոկտեմբեր, 2020

Մեր թիմը պարբերաբար այցելում է ապաստարաններ բնակիչների կարիքները գնահատելու նպատակով:
Այս օրերին ես էլ այցելեցի Ստեփանակերտի ու Շուշիի մի շարք ապաստարաններ, զրույցներ ունեցա ժողովրդի հետ: Անկախ առկա զրկանքներից՝ բոլորը մտածում են միայն առաջնագծի տղաների մասին:

Հ.Գ. եթե որևէ մեկը խնդիրներ ունենա նվազագույն պայմանների ապահովման հետ կապված, կարող եք կապվել իմ աշխատակազմի հետ՝ 116 թեժ գծի հեռախոսահամարով: