«Ես պաշտոնապես կոչ եմ անում ԱՄՆ-ին ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը». Ադամ Շիֆ


13:25 , 24 հոկտեմբեր, 2020

Ամերիկացի քաղաքական գործիչ Ադամ Շիֆն իր թվիթերյան էջում գրառում է արել․

- Ես պաշտոնապես կոչ եմ անում ԱՄՆ-ին ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը: ԱՄՆ-ն ձեռքերը ծալած չի մնա, քանի որ Ադրբեջանն ու Թուրքիան պատերազմ են մղում Արցախի դեմ՝ սպանելով հարյուրավոր զինվորների և խաղաղ բնակիչների և տասնյակհազարավոր մարդկանց տեղահան են անում: Ես կանգնած եմ Արցախի կողքին: