Հրետակոծվել է նաև Ասկերանի շրջանի Ավետարանոց համայնքը․ կա մեկ վիրավոր․ ԱԻՊԾ


23:31 , 23 հոկտեմբեր, 2020

Հրետակոծվել է նաև Ասկերանի շրջանի Ավետարանոց համայնքը։ Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

«Քաղաքացիական բնակչության շրջանում կա մեկ վիրավոր։ Վիճակն ըստ բժիշկների` բավարար է։ Կան նաև նյութական մեծ վնասներ»,- ասված է հայտարարության մեջ