Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 2474, մահվան՝ 16 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 73310 է, մահվան դեպքերինը՝ 1474


11:01 , 23 հոկտեմբեր, 2020

Հայաստանում հոկտեմբերի 23-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 2474 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Ընդհանուր դեպքերի թիվը 73310 է:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 368053:

Փաստացի այս պահին բուժվում է 21560 պացիենտ:

Վերջին տվյալներով ապաքինվել է 49219 անձ:

Ընդհանուր առմամբ 1474 պացիենտ մահացել է: