Ջիվան Մովսիսյանը հետ է կանչվել Մոլդովայի Հանրապետությունում ՀՀ դեսպանի պաշտոնից, Արմեն Ղևոնդյանը նշանակվել է Մոլդովայում ՀՀ դեսպան


19:48 , 20 հոկտեմբեր, 2020

Ջիվան ՄՈՎՍԻՍՅԱՆԻՆ հետ է կանչվել Մոլդովայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից: Համապատասխան հրամանագիրը հրապարվել է ՀՀ նախագահի կայքում:

Մեկ այլ հրամանագրով ՝ Արմեն Ղևոնդյանը նշանակվել  է Մոլդովայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.

Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն ՂԵՎՈՆԴՅԱՆԻՆ, համատեղության կարգով, նշանակել Մոլդովայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Մինսկ)»,-նշված է հրամանագրում: