«Այսօր ընդունել եմ ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին». Արայիկ Հարությունյան


15:47 , 20 հոկտեմբեր, 2020

Հարգելի՛ հայրենակիցներ,

Այսօր ընդունել եմ ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորությամբ:

Քննարկել ենք ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը և հնարավոր նոր զարգացումները: Երկուստեք ընդգծվել է մեր համազգային միասնականությամբ առկա մարտահրավերներին դիմագրավելու կարևորությունը: