Արայիկ Հարությունյանն ընդունել է Տավուշի թեմի առաջնորդ, գերաշնորհ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի գլխավորած պատվիրակությանը


13:24 , 19 հոկտեմբեր, 2020

Այսօր ընդունել եմ Տավուշի թեմի առաջնորդ, գերաշնորհ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին գրառում է կատարել ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը։

«Իմ երախտագիտությունը հայտնելով թեմակալ առաջնորդին պատերազմական ծանր այս ժամանակահատվածում Արցախում գտնվելու և իր աջակցությունը բերելու համար` ընդգծել եմ, որ պատմություն ընթացքում հայ եկեղեցին միշտ եղել է ժողովրդի և իշխանության կողքին, և, հատկապես, օրհասական պահերին միասին են հաղթահարել բոլոր դժվարությունները»,-գրել է նա: