«Հոկտեմբերի 19-ին այն կանայք, որոնք ստիպված են եղել լքել իրենց տներն Արցախում, բողոքի ակցիա են կազմակերպում «միջազգային հանրության» կուրության ու խլության դեմ». Աննաբել Լի


15:52 , 18 հոկտեմբեր, 2020

Աննաբել Լին իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Վաղը՝ հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11-ին, այն կանայք, որոնք ստիպված են եղել լքել իրենց տներն Արցախում, բողոքի ակցիա են կազմակերպում «միջազգային հանրության», այդ թվում՝ ՄԱԿ-ի ինստիտուտների կուրության ու խլության դեմ՝ Արցախի բնակչության դեմ Ադրբեջանի, Թուրքիայի և ահաբեկչական խմբերի կողմից կատարվող ագրեսիայի նկատմամբ: Ցույցը տեղի կունենա ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի շենքի դիմաց՝ Երևան, Պետրոս Ադամյան 14»: