«Բաքվի բռնապետի քարոզչամեքենան այս պահին տանում է մի գիծ, համաձայն որի՝ որևէ համակարգված կամ երկարատև հրադադարի մասին խոսք գնալ չի կարող». Վարդան Ոսկանյան


02:15 , 18 հոկտեմբեր, 2020

Բաքվի բռնապետի քարոզչամեքենան այս պահին տանում է մի գիծ, համաձայն որի՝ որևէ համակարգված (տխրահռչակ քարոզչամիջոցի խմբագիր) կամ երկարատև (բռնապետի ԱԳՆ խոսնակ) հրադադարի մասին խոսք գնալ չի կարող:

Հիմնական նպատակն, ըստ իս, Ադրբեջան հորջորջվող արհեստածին կազմավորման ներսում հասարակական տրամադրություններում ուրվագծվող դժգոհությունը կառավարելն է, երկրորդականը՝ մեզ վրա ճնշում բանեցնելը։