Արցախում զոհվել է Երևանի «Լոկոմոտիվի» ֆուտբոլիստ Էրիկ Սարյանը. նա ընդամենը 18 տարեկան էր


16:36 , 17 հոկտեմբեր, 2020

Ցավալի լուր

Արցախա-ադրբեջանական սահմանին ընթացող թեժ մարտերում հերոսաբար զոհվել է «Լոկոմոտիվ» ՖԱ-ի ֆուտբոլիստ Էրիկ Սարյանը։

«Լոկոմոտիվ» ֆուտբոլային ակումբը կիսում է ծանր վիշտն ու իր զորակցությունը հայտնում Էրիկ Սարյանի ընտանիքին և հարազատներին։