Արցախում հասարակական վայրերում գտնվելիս բոլորը պետք է ունենան անձը հաստատող փաստաթուղթ, ինչն անհրաժեշտության դեպքում, պետք է ներկայացվի պարեկներին․ Արցախի ԱԻ պետական ծառայություն


21:04 , 16 հոկտեմբեր, 2020

ԱՀ նախագահի ստորագրած հրամանագրի համաձայն, Արցախի Հանրապետությունում ազատ տեղաշարժվելու իրավունքի որոշակի սահմանափակումներ են մտցվել, ինչպես նաև սահմանվել է ԱՀ քաղաքացիների հանրապետությունից դուրս գալու հատուկ ռեժիմ:

Ստեղծվել է պարետատուն, որի ղեկավարման համար պարետ է նշանակել ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Կարեն Սարգսյանը: Այս մասին տեղեկացնում է ԱՀ ԱԻ պետական ծառայությունը։

Ռազմական դրության ընթացքում փողոցներում ու այլ հասարակական վայրերում գտնվելու ժամանակ բոլորը պետք է իրենց հետ ունենան անձը հաստատող փաստաթուղթ (զինգրքույկ), ինչն, անհրաժեշտության դեպքում, պետք է ներկայացվի պարեկներին, ովքեր շուրջօրյա ծառայություն  են իրականացնում ամբողջ հանրապետության տարածքում:

Հորդորում ենք  անվերապահ հետևել պարետատան ցուցումներին, և տեղաշարժվել միայն խիստ անհրաժեշտության դեպքում: