Արթուր Թովմասյանը ՌԴ Պետական դումայի պատգամավոր Վիտալի Միլոնովին ներկայացրել է ԼՂ հակամարտության գոտում տիրող իրավիճակը


20:03 , 16 հոկտեմբեր, 2020

Սիրելի՛ հայրենակիցներ

Այսօր ընդունել եմ Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի պատգամավոր, «Միասնական Ռուսաստան» (Единая Россия) խմբակցության անդամ Վիտալի Միլոնովին։
Հանդիպման ընթացքում քննարկել ենք սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից՝ Թուրքիայի աջակցությամբ և իսլամիստ վարձկանների մասնակցությամբ սանձազերծված պատերազմի արդյունքում տարածաշրջանում ստեղծված իրավիճակը։
Շնորհակալություն հայտնելով պարոն Միլոնովին դժվարին ժամանակաշրջանում Արցախ այցելելու համար, իմ խոսքում ընդգծել եմ Ռուսաստանի Դաշնության կարևոր դերակատարությունը՝ դեպի խաղաղություն տանող բանակցությունների ընթացքում և հակամարտության կարգավորման գործընթացում։