«Բաքվի բռնապետը թուրքական լրատվամիջոցներին տրվող հարցազրույցներում թույլ է տալիս կոպտագույն սխալներ՝ ակնհայտորեն իր դեմ տրամադրելով Ռուսաստանի քաղաքական որոշումներ կայացնողներին»․ Վարդան Ոսկանյան


01:25 , 16 հոկտեմբեր, 2020

Բաքվի բռնապետը թուրքական լրատվամիջոցներին տրվող հարցազրույցներում թույլ է տալիս կոպտագույն սխալներ՝ ակնհայտորեն իր դեմ տրամադրելով Ռուսաստանի քաղաքական որոշումներ կայացնողներին։

Ակնհայտ է, որ, դիցուք, միևնույն տեքստում սկզբում Էրդողանին, իսկ հետո ամբողջ Թուրքիան «եղբայր» անվանելով, նա բացահայտ մարտահրավեր է նետում թե՛ Էրդողանին և թե՛ էրդողանական Թուրքիան, մեղմ ասած, ոչ միանշանակորեն ընդունող ռուսական քաղաքական վերնախավին, ինչից հնարավոր է և պետք է լիուլի օգտվել ի շահ Հայաստանի և Արցախի Հանրապետությունների և հայ-ռուսական բարեկամության։