Ադրբեջանը «Սմերչ» կասետային ռումբերով հրթիռակոծել է Մարտունու շրջանի Կարմիր Շուկա համայնքը, նախնական տվյալներով զոհվել է 1 խաղաղ բնակիչ․ Արցախի ԱԻՊԾ


20:09 , 15 հոկտեմբեր, 2020

Հումանիտար հրադադարի հերթական խախտումը գրանցվեց ժամը 19։00-ին։ Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

«Նշանակետում Մարտունու շրջանի Կարմիր Շուկա համայնքն է։

Ադրբեջանը «Սմերչ» կասետային ռումբերով հրթիռակոծել է համայնքը, նախնական տվյալներով զոհվել է մեկ խաղաղ բնակիչ»,- ասված է հայտարարության մեջ։