«Հայ-ադրբեջանական հրադադարի ֆոնին շարունակում է աճել զոհերի թիվը». Քանյե Ուեսթ


13:07 , 15 հոկտեմբեր, 2020

Ռեփեր Քանյե Ուեսթը Թվիթերի իր էջում Հայաստանին և Արցախին սատարող գրառումներ է արել: Նախ` Քանյեն կիսվել է մի նյութով, որտեղ գրված է, որ կինը` աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը, 1 մլն դոլար է նվիրաբերել «Հայաստան» համահայկական հիմանդրամին:

Ապա ռեփերը կիսվել է նյութով, որտեղ գրված է, որ Միացյալ Նահանգներից Հայաստան է ուղարկվել 20 տոննա մարդասիրական օգնություն` դեղեր, բժշկական սարքեր, մահճակալներ, քնապարկեր, ձմեռային տաք հագուստ: Նյութում գրված է, որ հաջորդ օգնությունը 40 տոննա է լինելու, Հայաստան են գալու նաև ամերիկացի բժիշկներ` օգնելու գործընկերներին:

Քանյեն նաև առանձին հրապարակում է արել և գրել. «Երեկ կոնֆլիկտի արդյունքում ոչ պակաս, քան 600 մարդ է մահացել: Հայ-ադրբեջանական հրադադարի ֆոնին շարունակում է աճել զոհերի թիվը»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Քանյեն գրառում էր արել և նշել, որ աղոթում է Հայաստանի համար: