Պաշտպանության բանակի հրամանատար գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանին շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում


11:35 , 15 հոկտեմբեր, 2020

Հարգելի՛ հայրենակիցներ,

Այսօր իմ հրամանագրով Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, պաշտպանության բանակի հրամանատար գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանին շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում:

Փա՛ռք ու պատիվ մեր բանակին: