1991-1994 թվականների Արցախյան պատերազմում հայկական կողմն ունեցել է ծանր թվացող ժամանակահատվածներ, սակայն դիմակայեցինք ու հաղթեցինք


15:43 , 14 հոկտեմբեր, 2020

1991-1994 թվականների Արցախյան պատերազմում, որը տևեց մոտավորապես 1000 օր, հայկական կողմն ունեցել է ծանր, ծանրագույն, անգամ անհուսալի թվացող ժամանակահատվածներ: Ավելին՝ մենք ունեցել ենք նաև խուճապային պահեր, սակայն բոլոր դեպքերում կարողացել ենք հաղթահարել և հասնել 1994-ի մայիսյան զինադադարին, որը հայկական դիվանագիտությանը տվել է ամուր դիրք բանակցային գործընթացում:

1992 թ․ աշնանը քիչ մնաց՝ Լաչինը նորից կորցնեինք և ոչ միայն Լաչինը, սակայն դիմակայեցինք ու հաղթեցինք։