Թուրքիան ոչ մի տեղ չի գնալու մեր տարածաշրջանից, ոչ ոք իրեն այլևս այստեղից դուրս չի մղելու


09:45 , 14 հոկտեմբեր, 2020

Մի բան ասեմ, որ գուցե էնքան էլ հայերիս սրտով չէ, բայց իրականությունից չի կարելի փախչել:

Թուրքիան ոչ մի տեղ չի գնալու մեր տարածաշրջանից:
Ոչ ոք իրեն այլևս այստեղից դուրս չի մղելու:
Սին հույսեր պետք չէ դնել ու անիրական նպատակներ:

Մենք ցույց տվեցինք, որ չենք վախեցել նույնիսկ Թուրքիայի ներգրավմամբ պատերազմից:
Եթե իրապես չենք վախեցել, պետք է չվախենանք նաև բանակցել հարկ եղած դեպքում:

Վախն է ստրկացնում ազգերին ու պետություններին:
Լինենք քաջ:

Քաջութիւն հասցէ ձեզ ի քաջէն Վահագնէ ամենայն հայոց աշխարհիս։