Ժողովուրդ ջան, «Սուրբ Ղազանչեցոց եկեղեցի» չկա, եկեղեցին կոչվում ա «Սուրբ Ամենափրկիչ»


16:27 , 13 հոկտեմբեր, 2020

Միգուցե մանրուք է ներկա իրավիճակում, բայց այս օրերին բազմաթիվ լրատվամիջոցներ ու նաև անհատներ կիրառում են «Սուրբ Ղազանչեցոց եկեղեցի» անվանումը։

Ժողովուրդ ջան, «Սուրբ Ղազանչեցոց եկեղեցի» բնության մեջ չկա։ Չկա շատ պարզ պատճառով․ գոյություն չունի էդպիսի սուրբ՝ Ղազանչ, որ մի հատ էլ էդ սրբի պատվին եկեղեցի անվանակոչվեր։

Եկեղեցին կոչվում ա «Սուրբ Ամենափրկիչ»։ Իսկ Ղազանչեցոցը թաղամասի անունն ա։ Այլ բառերով ասած՝ «Սուրբ Ղազանչեցոց եկեղեցի» էդ նույնն է, որ ասեք՝ «Սուրբ Կոնդի եկեղեցի»։

Իսկ ճիշտ տարբերակներն են․

1․ Շուշիի Սբ․ Ամենափրկիչ եկեղեցի,
2․ Շուշիի Ղազանչեցոց եկեղեցի,
3․ Ղազանչեցոց Սբ․ Ամենափրկիչ եկեղեցի
ևն։