Աշխարհից պահանջում ենք Թուրքիայի դեմ պատժամիջոց կիրառել, մենք ինքներս չենք կիրառում


10:42 , 12 հոկտեմբեր, 2020
Թուրքական ապրանքների բոյկոտը լավ է` որպես հանրային ակցիա, բայց ավելի լավ է պաշտոնական քաղաքականությունը: Հայաստանի կառավարությունը պարտավոր է տնտեսական պատժամիջոցներ կիրառել թուրքական ապրանքների նկատմամբ և արգելել դրանց ներմուծումը Հայաստան, որը տարեկան շուրջ 270 մլն դոլար է կազմում: Թիվը շատ մեծ չէ, բայց ռեզոնանսը մեծ կլինի: Չեմ կարծում՝ որևէ տեսակի ապրանքին այլընտրանք չկա: Սա իրավիճակի ճիշտ և ադեկվատ գնահատական կլինի, ինչպես նաև լուրջ մեսիջ կլինի արտաքին աշխարհին: Թե չէ աշխարհից պահանջում ենք Թուրքիայի դեմ պատժամիջոց կիրառել, մենք ինքներս չենք կիրառում: Ադեկվա՞տ ա: