Ադրբեջանական վայրագությունների թիրախում են նաև երեխաները. ՄԻՊ


19:29 , 11 հոկտեմբեր, 2020
Արցախի բնակչության նկատմամբ զինված հարձակումների առաջին օրից՝ սեպտենբերի 27-ից սկսած Ադրբեջանի զինված ուժերն իրականացնում են համակարգված ու լայնածաված թիրախային զինված հարձակումներ խաղաղ բնակավայրերի ու քաղաքացիական անձանց, այդ թվում՝ երեխաների, լրագրողների նկատամբ, դաժանություններ ու ահաբեկչական մեթոդներով արգելված զինատեսակների օգտագործում:
Այս ամենը փաստագրված ու անհրաժեշտ վերլուծությամբ մանրամասն ներկայացված է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի 2-րդ միջանկյալ զեկույցում, որը նվիրված է Արցախի բնակչության նկատմամբ Ադրբեջանի վայրագություններին:
Կից տեղսդրում եմ զեկույցից մի քանի լուսանկար, որոնց բոլորի հրապարակման համապատասխան համաձայնությունները Արցախի գործընկերս սահմանված կարգով ստացել է։