ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն այցելել է մի շարք բուժհաստատություններ (Video)


15:01 , 11 հոկտեմբեր, 2020

Սիրելի՛ հայրենակիցներ,

Այսօր ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հետ այցելել եմ Հանրապետության մի շարք բուժհաստատություններ և հանդիպել բուժանձնակազմերի հետ:

Պատերազմական այս ծանր օրերին նրանց կատարած մասնագիտական աշխատանքը, նվիրումն իսկապես, հավասարազոր է հերոսության: Հատուկ երախտագիտություն եմ հայտնել նաև Մայր հայրենիքից ու Սփյուռքից ժամանած բժիշկներին՝ արցախցի գործընկերների հետ կատարած համատեղ աշխատանքը համարելով ազգային միասնականության խորհրդանիշ: