Ադրբեջանական կողմի պնդումները, թե ՊԲ ստորաբաժանումները թիրախավորել են Գյանջա քաղաքը, բացարձակ սուտ են և չեն համապատասխանում իրականությանը. Արցախի ՊԲ


03:48 , 11 հոկտեմբեր, 2020

Չնայած պաշտպանության բանակը հետևում է Մոսկվայում ձեռք բերված հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածություններին և կրակ չի վարում, ադրբեջանական կողմը շարունակում է հրթիռահրետակոծության տակ պահել Ստեփանակերտը, Հադրութը, Մարտունին և Արցախի Հանրապետության այլ բնակավայրերը, հաղորդում է Արցախի պաշտպանության բանակը:

«Ադրբեջանական կողմը, միևնույն ժամանակ, ստահոդ տեղեկություններ է տարածում այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները թիրախավորել են Գյանջա քաղաքը: Հիշյալ պնդումները բացարձակ սուտ են և իրականության հետ որևէ առնչություն չունեն»,- նշված է ՊԲ հաղորդագրությունում: