Սասուն Հակոբյանը, Արթուր Աբրահամյանը և Միքայել Մանուկյանը, գտնվելով շրջափակման մեջ, ոչնչացրել են հակառակորդի կենդանի ուժն ու ռազմական գույքը


13:34 , 10 հոկտեմբեր, 2020

2020 թվականի սեպտեմբերի 27-ին, գտնվելով շրջափակման մեջ, վտանգը հաշվի չառնելով և չթողնելով մարտական դիրքը, անձնական խիզախությամբ, ինքնուրույն մարտական խնդիրներ են իրականացրել և հակառակորդի կենդանի ուժն ու ռազմական գույքը ոչնչացրել 82 միլիմետրանոց ականանետային մարտկոցի կառավարման դասակի հրամանատար, լեյտենանտ Սասուն Հակոբյանը, դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Արթուր Աբրահամյանը, նշանառու, շարքային Միքայել Մանուկյանը: Երեքն էլ ներկայացված են ԱՀ «Արիության համար» մեդալների: