«Անտեսելով հայտարարված կրակի դադարեցումը` ադրբեջանական ստորաբաժանումները ժամը 12:05-ին գրոհ են ձեռնարկել». Շուշան Ստեփանյան


12:37 , 10 հոկտեմբեր, 2020
Անտեսելով հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից մարդասիրական նպատակներով հայտարարված կրակի դադարեցումը՝ ադրբեջանական ստորաբաժանումները ժամը 12:05-ին գրոհ են ձեռնարկել «Կարախամբեյլի» կոչվող տեղամասի ուղղությամբ։ Արցախի ՊԲ ստորաբաժանումները դիմում են համապատասխան միջոցների՝ կասեցնելու հակառակորդի գրոհը։