Ալբերտ Հովհաննիսյանի վերջին հրաժեշտի արարողությունը տեղի կունենա վաղը՝ հոկտեմբերի 9-ին՝ ժամը 18:00-ից, Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում


17:10 , 8 հոկտեմբեր, 2020

Հարգելի՛ հայրենակիցներ,
Ալբերտ Հովհաննիսյանի վերջին հրաժեշտի արարողությունը տեղի կունենա վաղը՝ հոկտեմբերի 9-ին՝ ժամը 18:00-ից, Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում: Հուղարկավորությունը կկայանա հոկտեմբերի 10-ին՝ ժամը 15:00-ին, Եռաբլուր պանթեոնում:

Իմ և իմ ընտանիքի անունից խնդրում և հորդորում եմ, ովքեր կուզենան հարգանքի տուրք մատուցել Ալբերտի հիշատակին, ծաղիկների ու ծաղկեպսակների համար նախատեսված գումարը կարող են փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին: Այս պահին այդ գումարն ավելի պետք է մեր Հայրենիքին. վստահաբար, այդպես կցանկանար Ալբերտը:

Image may contain: 1 person