Նիկոլը նորից մեղքը ուրիշների վրա է գցում, որ, եթե հրադադարի հետեւանքով ինչ-որ տարածքներ կորցրած լինենք, մեղքը գցի մտացածին դավաճանների վրա


15:00 , 8 հոկտեմբեր, 2020

Դեռ պատերազմը չավարտված՝ ՆԻկոլ Փաշինյանը ժողովրդին մտահոգում է՝ գրելով․ «Սիրելի՛ հայրենակիցներ, մի քանի օր առաջ ահազանգ ստացա, թե առաջնագծի հատվածներից մեկում ինչ-որ մարդիկ գնացել կռվող զինվորներին համոզել են, թե «Նիկոլը հողերը ծախել է, թե սա իրականում պայմանավորված պատերազմ է, ձեզ էստեղ բերել, մսաղացի մեջ են գցել, որ կոտորեն, որ պայմանավորվածությունը չերևա, դիրքերը պահելը իմաստ չունի»:

Նա, իր սովորության համաձայն, նորից մեղքը ուրիշների վրա է գցում, որ, եթե հրադադարի հետեւանքով ինչ-որ տարածքներ կորցրած լինենք, մեղքը գցի մտացածին դավաճանների վրա։ Գուցե սա ընդամենը Արգիշտի Քյարամյանին պաշտոնից ազատելու համար մահանա է։