Մինչ Էդուարդ Աղաջանյանը Վրաստանի հարցը բարձրացնողներին սադրիչներ է անվանում, հերթական ինքնաթիռն է Թուրքիայից մեկնում Բաքու


09:23 , 8 հոկտեմբեր, 2020
Մինչ վարչապետի աշխատակազմի ղեկավարը պնդում է, որ վրացիների հետ ահագին հարցեր լուծել են և Վրաստանին Ադրբեջանին հասնող օգնությանը ճանապարհ տալու մեջ մեղադրողները սադրիչներ են, Թուրքիայի Թեքիրդաղ քաղաքից Բաքու է շտապում Ալիևների ընտանիքին պատկանող ընկերության բեռնատար ինքնաթիռը, որը աշխարհի տարբեր երկրներ անօրինական զենքի փոխադրմամբ է հայտնի։ Թուրքիան Թեքիրդաղ քաղաքում ունի իր երկրի ամենամեծ ռազմաբազաներից մեկը, իսկ թե ինքնաթիռն ինչ է այդ քաղաքից տանում Բաքու, պետք է գուշակել։ Ես, օրինակ, կարծում եմ, որ կարտոշկա ա տանում, որից մի մեշոկը ընկել է Վրաստանի մեր դեսպանատան բակում։