21:37 , 5 հոկտեմբեր, 2020Արցախի ԱԻ պետական ծառայությունը շարունակում է սնունդ և անհրաժեշտ այլ պարագաներ տրամադրել` քաղպաշտպանության պլանի համաձայն ապաստարաններում ժամանակավոր պատսպարված մեր հայրենակիցների համար։
Արցախի ԱԻ պետական ծառայությունը շարունակում է սնունդ և անհրաժեշտ այլ պարագաներ տրամադրել` քաղպաշտպանության պլանի համաձայն ապաստարաններում ժամանակավոր պատսպարված մեր հայրենակիցների համար։ Այս մասին հայտնում է Արցախ տեղեկատավական շտաբը։
Պարենային մթերքներն Արցախ է հասցրել ՀՀ ԱԻ նախարարությունը։ Այն տրամադրվում է նաև շրջաններում գտնվող մեր հայրենակիցներին։