16:36 , 5 հոկտեմբեր, 2020Հոկտեմբերի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին:
Պաշտպանության նախարարը ներկայացրել է ռազմական գործողությունների ներկայիս ընթացքը և ընդգծել Թուրքիայի աննախադեպ անմիջական ներգրավվածությունն ու աջակցությունն ադրբեջանական կողմին։ Դավիթ Տոնոյանն ընդգծել է նաև, որ իրավիճակի այս տեմպերով զարգացումը աղետալի կլինի ամբողջ տարածաշրջանի համար:
