Կոչ սփյուռքահայությանը. միտինգներ արեք բոլոր ազդեցիկ լրատվամիջոցների շենքերի առջև, ատամներով պայքարե՛ք բոլոր տեղեկատվական հարթակներում


13:17 , 5 հոկտեմբեր, 2020
Կոչ իմ բոլոր հայրենակիցներին՝ ի սփյուռս աշխարհի,
Միտինգներ արեք ձեր բնակության երկրի բոլոր ազդեցիկ լրատվամիջոցների շենքերի առջև, սեղմե՛ք մինչև վերջ, ատամներով պայքարե՛ք բոլոր տեղեկատվական հարթակներում, ազդե՛ք ձեր կապերով որոշումների ընդունման բոլոր կենտրոնների վրա։ Գիտեմ՝ ձեռքից եկածն անում եք։ Մի քիչ էլ պրկե՛ք ձեր կամքի մկանները։ Ձեր ցավը տանեմ ես։ Թշնամին որոշել է մեզ ոչնչացնել։ Քաք ա կերալ (կներեք): Սա մեր վերջին Հայրենականն է։ Մենք պինդ ենք, մնալու ենք այստեղ մինչև վերջին շունչը, թուրքին պիտի ցույց տանք իր տեղը՝ հայ զինվորի սապոգի տակ։ Պինդ եղե՛ք։ Հաղթելու ենք։